Arlen Shahverdyan Լռության գինը | Page 9

Հայաստանի բնաշխարհը հարուստ է ու բազմազան: Կենսաբազմազանության տեսակետից մեր երկիրը յուրահատուկ է ամբողջ Հարավային Կովկասում: Մեր բնաշխարհի մի մասնիկն է նաև կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծը, որին էլ նվիրված է «Բծավոր տեսիլքը» պատմվածքը: Այս բարեկազմ ու գեղեցիկ կենդանու թվաքանակը, ցավոք, չափազանց քիչ է. եթե նախկինում Հայաստանում մնացել էին ընդամենը մի քանի կովկասյան ընձառյուծներ, ապա այսօր մեր երկրի տարածքում (մասնավորապես՝ Հայաստանի հարավում) նրանց յուրաքանչյուր ներկայության գրանցումը իրադարձություն է3: Կովկասյան ընձառյուծներն ունեն մեր հոգածության և պահպանության կարիքը: Այս ուժեղ կենդանին այժմ գտնվում է շատ փխրուն վիճակում՝ ապրելով առանց այդ էլ արդեն նույնքան փխրուն էկոհամակարգում կամ ժամանակ առ ժամանակ ներթափանցելով այդ էկոհամակարգ: Մեկ անզգույշ կամ անհեռատես քայլ՝ և մենք կկորցնենք կովկասյան ընձառյուծին: Ցավոք, լուրջ սպառնալիք է հատկապես որսագողությունը, որը թիվ մեկ խնդիրն է այս կենդանու անվտանգ գոյության ապահովման հարցում: Մենք պարտավոր ենք պահպանել նրանց, պահպանել մեր 3 Տես «WWF-ի մասնագետները փաստում են կովկասյան ընձառյուծի մեկ արու և երկու էգ առանձնյակների առկայությունը Հայաստանի հարավում» (http://armenia.panda.org/?220314%2FWWF), «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան)», «WWF-ի ջանքերը ընձառյուծի պահպանության ուղղությամբ տալիս են իրենց արդյունքները» հոդվածները՝ WWF-Հայաստանի կայքում (http://armenia. panda.org/), ինչպես նաև «Հովազի հետքերով», «Անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազը Հայաստանում», ««Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տեսախցիկներն այս անգամ տեսագրեցին Կովկասյան հովազին ամբողջությամբ», ««Հովազային» քարոզարշավ» հոդվածները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կայքում (http://www.fpwc.org/): 8 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ