անկրկնելի բնության յուրաքանչյուր արարածին, չէ՞ որ
նրանք բոլորն ունեն նույնպիսի ապրելու իրավունք, ինչպես
և մենք: Իսկ պահպանելու համար պետք է ճանաչել, սիրել
ու գնահատել՝ բնության յուրաքանչյուր արարածի համարելով յուրօրինակ գանձ:
Կովկասյան ընձառյուծն էլ է այդպիսի մի հազվագյուտ գանձ, որի պահպանության խնդրով վերջին տարիներին բնապահպանական կառույցների (մասնավորապես՝
«WWF-Հայաստան», «FPWC») կողմից գործադրվում են հետևողական ջանքեր, իրականացվել և իրականացվում են
Հայաստանում
ընձառյուծի
պահպանմանն
ուղղված
ծրագրեր: Բոլոր այդ ջանքերը երբեմն նույնիսկ միավորվում
են4, քանի որ վայրի բնաշխարհի պահպանության խնդիրը
հուզում է բոլորին: «Բծավոր տեսիլքը» պատմվածքում
մասնավորապես ընդգծվում է կովկասյան ընձառյուծի պահպանության և այս խնդրի վերհանման հարցում WWFՀայաստանի կարևոր դերը:
4
Տես «WWF հայաստանյան մասնաճյուղը և FPWC-ին միավորում են իրենց
ջանքերը Հայաստանում վտանգված տեսակների պահպանության համար»
(http://armenia.panda.org/), նաև «Վայրի բնության և մշակութային արժեքների
պահպանման հիմնադրամը (FPWC) և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Համագործակցության հուշագիր ստորագրեցի