Վայրի բնության այս բացառիկ գեղեցիկ ու հազվագյուտ կենդանատեսակի, ինչպես նաև այլ կենդանատեսակների պահպանությանն ուղղված՝ WWF-Հայաստանի ջանքերի մասին առավել հանգամանորեն կարելի է ծանոթանալ
մասնաճյուղի պաշտոնական կայքում5:
Սիրելի ընթերցողներ, ես փորձել եմ կամրջել այս
երկու պատմվածքները, որոնց հիմքում սերը, գորովանքը,
հիացմունքն ու հարգանքն է հայրենի բնության և
պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Գրքի
երկու «հերոսներին»՝ Ամբերդ ամրոցին և կովկասյան
ընձառյուծին ներկայացրել եմ որպես բնության ընդհանուր
պատկերի ուրույն և եզակի մասնիկներ. Ամբերդը՝ որպես
մարդու ստեղծարար մտքի ու բնության հետ ներդաշնակության «կենդանի» մի հուշարձան, և ընձառյուծը՝ որպես
բնության արարչագործության կենդանի «կոթող»:
Առլեն Շահվերդյան
06.02.2014
5
Տես, օրինակ, «Խոշոր գիշատիչների պահպանությունը Հայաստանում»
(http://armenia.panda.org/about_wwf/projects_armenia/completed/conservation_
of_large_carnivores/):
10
ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ