դրա մասին: Սակայն, միևնույն ժամանակ, դրանց շարքում
կան այնպիսիք, որոնք իրենց վեհասքանչությամբ ստեղծագործական ներշնչանքի աղբյուր են դառնում գրողի համար,
և պարզապես հնարավոր չէ դրանք չներկայացնել:
Հենց դա է «Ամբերդ. քարաշեն լեռը» ստեղծագործության նպատակը՝ ներկայացնել պատմամշակութային
այս յուրահատուկ կոթողը2: Երբ առաջին անգամ եղա Ամբերդում, հասկացա, որ տեսածը անհրաժեշտ է մատուցել, և
որ ծնվում է գեղարվեստական նոր արձակ ստեղծագործություն: Սակայն Ամբերդում եղած ցանկացած ոք կվկայի,
որ անհնար է գրել այս ամրոցի մասին, անհնար է այն
նկարագրել՝ չանդրադառնալով հայրենի բնությանը: Իսկ
լինելով անսահման բնասեր մարդ՝ ես այնքան կամրջող թելեր տեսա Ամբերդի ու մարդ–բնություն հարաբերությունների միջև, որ ինձ համար պարզ դարձավ. սկսում եմ գրել
նոր ստեղծագործություն: Բացի այդ, կարծում եմ, որ
Հայաստանի ռազմապաշտպանական-ամրաշինական ժառանգության հանրահռչակումը կարևոր է ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, երիտասարդությանը կրթելու, ազգային արժեքներին հաղորդակից
դարձնելու առումով:
Երկրորդ ստեղծագործությունը «Բծավոր տեսիլքը»
վերնագրով պատմվածքն է՝ նվիր