Arlen Shahverdyan Լռության գինը | Page 7

ջանում եմ ամենուրեք ու ցանկացած մեծ կամ փոքր լսարանի փոխանցել բնության պահպանության կարևոր հորդորը: Ինչքան որ ուժ ու եռանդ ունեմ, նույն ոգով շարունակելու եմ իմ այդ առաքելությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդ համակվի այդ զգացումով: Բնությանը, մարդ-բնություն հարաբերության և պատմամշակութային ժառանգությանն է նվիրված իմ նոր գիրքը՝ «Լռության գինը» վերնագրով1: Գրքում տեղ գտած առաջին արձակ ստեղծագործությունը «Ամբերդ. քարաշեն լեռը» վերնագրով գեղարվեստական ակնարկն է: Հայաստանում շատ կան պատմամշակութային զարդարուն կոթողներ, որոնք հիացնում են իրենց տեսքով, ճարտարապետական մտքով ու այդ միտքը կյանքի կոչելու շինարարական տաղանդով: Հոգևոր-մշակութային նշանակության այդ անգին կոթողներն, ասես, նախշազարդեր լինեն հայրենի բնության ընդհանուր կտավի վրա: Նրանցից ամեն մեկն ունի իր տեղը, չկրկնվող տեսքը, ուրույն դիմագիծը, պատմությունը, նշանակությունը: Դժվար է առանձնացնել այդ կոթողներից որևէ մեկը ու գրել միայն 1 Հեղինակի նախորդ՝ «Զատիկ Լեոն» (Երևան, 2008), «Ամանորյա հեքիաթ» (Երևան, 2009), «Ապրելու իրավունք» (Երևան, 2011), «Սերը կանչում է» (Երևան, 2013) գրքերն արդեն ճանաչվել և սիրվել են ընթերցողների կողմից (տես՝ «Իմ գրքերը» (http://arlenshah.wordpress.com/my-books/)): Հատկանշական է, որ առյուծ կենդանատեսակին և աֆրիկյան վայրի բնաշխարհին նվիրված «Ապրելու իրավունք» գիրքը, իր բովանդակային ընդգրկումով և բնապահպանական հարցադրումով արժանանալով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ուշադրությանը, լույս տեսավ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Գիրքը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջանակներում, ԶԼՄներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: Այն նվիրաբերվեց մասնագիտական-բնապահպանական կառույցներին, կրթական հաստատություններին, գրանցվեց գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում (տես՝ «Ամենաընթերցվողը» (http://arlenshah. wordpress.com/arlen-shahverdyan-right-to-live-book/)): 6 ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ