ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Սիրելի՜ ընթերցողներ, արդեն երկար տարիներ ես
անսահման սիրով ու նվիրումով ստեղծագործում եմ
բնության, բնապահպանության, մարդ-բնություն հարաբերության թեմաներով: Բնության մասին գրելը միշտ համարել եմ և այսօր էլ համարում եմ իմ ստեղծագործական
գործունեության նախանշանակումը, նախընտրելի ժանրը,
գրական թեմատիկ ուղղությունը, սիրելի բնագավառը,
որտեղ ստեղծագործում եմ մեծ ոգեշնչումով, ազատորեն ու
ջանադրաբար:
Իմ ընթերցողները գիտեն, որ իմ համեստ ու
հետևողական ջանքերով մշտապես փորձում եմ նպաստել
մեր հասարակության մեջ բնապահպանական ու բնաճանաչողական որակների ձևավորմանն ու զարգացմանը, բնապահպանական մշակույթի կայացմանը: Այս ամենը հատկապես վառ է արտահայտվում իմ հեղինակային բլոգկայքում (http://arlenshah.wordpress.com/):
Եթե ընթերցողների հետ յուրաքանչյուր հանդիպումից կամ իմ գրքերի, բլոգի բնապահպանական բովանդակությամբ նյութերի ընթերցումից հետո մարդիկ սկսում են
ավելի հոգատար ու գիտակցված կերպով վերաբերվել
բնությանը, ապա ջանքերս իզուր չե V