որքան էլ տեսարանները հիասքանչ էին ու շուրջբոլորը՝
խաղաղ, միևնույն է՝ ներքին սպասումի մի ուրույն տրամադրություն էր իշխում, զգում էինք, որ առջևում մեզ ինչ-որ
հիասքանչ բան է սպասում:
Կանաչ թփուտները մերթ մեծանում էին ու հիշեցնում
նոսր անտառ, մերթ ավելի նոսրանում ու դառնում էին
լանջերը զարդարող աղքատիկ մի «հագուստ»: Լանջերին
ննջող սպիտակավուն խոշոր քարերը կարծես մարգարտահատիկներ լինեին, որ հատուկ տեղադրել էր բնությունը:
Հետո տեսարանը բացվեց, քանի որ քարաժայռերը
մնացին հետևում, ու տեսադաշտն ընդարձակվեց: Հիմա
արդեն միայն զանգվածեղ բլրակներն էին, որ լռելյայն
հետևում էին մեր ճանապարհին: Որքան բարձրանում էինք
վեր, այնքան մառախուղն ավելի էր թանձրանում, և մի պահ
մեզ թվաց, թե հասնում ենք խորհրդավորության շղարշով
պատված կախարդական հեքիաթի «խորքը», գլխավոր
«թատերաբեմը»: Ճանապարհի այս հատվածում աչքի էին
զարնում ճամփեզրից դեպի ձորը գլորվող քարերի կտորտանքները, որոնք մի յուրօրինակ շարժ էին ստեղծել այդ
քար լռության մեջ: Լանջերին երևում էին ասես դրանց խորքից դուրս ժայթքած հրաբխային զանգվածներ, որոնցից
ամեն մեկն ուներ իր ուրույն տեսքը:
Ճանապարհի երկու կողմերում բլուրները այնպես
էին պատել այն, կարծես դարսված էին իրար վրա: Գեղեցիկ
տեսարան էր՝ բլուրը բլրիի վրա, բլուր բլրի հետևից: Եվ
դարձյալ մառախուղը, որը գրկի մեջ էր առել այդ ամենն ու
միաձուլել ընդհանուր սպիտակագորշավուն երանգի մեջ:
Երբ բլուրները ավարտվեցին, ասես միանգամից մեր
առջև վեր խոյացավ Ամբերդի ամրոցը: Ոչ մի բանի հետ չի
համեմատվի այդ զգացողությունը. հիացմունք, անսպասելի
ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
13