զարմանք ու սպասումի արդարացում, կամ՝ այդ ամենը
միասին: Ճանապարհի ընթացքում իշխող մի տեսակ մեղմ,
խաղաղ ու միապաղաղ հանգստությունից հետո ամրոցի
տեսքը միանգամից արթնացնում է, զգաստացնում, հիացնում: Մի պահ անգամ չես էլ հավատում, որ 21-րդ դարում,
տեխնոլոգիական զարգացման այս արագընթաց դարում
դեռ պահպանվել էն միջնադարյան այսպիսի կոթողներ,
որոնք միանգամից, «ձեռքի» մի շարժումով քեզ տեղափոխում են դարերի խորքը՝ կտրելով մերօրյա քաոսից ու
առօրյա վազքից:
Քարակերտ այս ամրոցը գտնվում է մի հսկայական
ընդարձակ վայրում և իր տեսքով ասես հանգրվան լինի,
երկար սպասված հանգրվան, երկար ճանապարհից հետո
որպես պարգև տրվող «հանգիստ»:
Ամբերդը շրջապատող ժայռոտ բլրակներն ու իջվածքները ստեղծում են մի յուրօրինակ պատկեր: Այդ
ժայռաբեկորները, որոնցից մի քանիսն ասես կենդանություն
առած առասպելական արարածներ լինեն, կարծես անմիջականորեն շփվում են իրենց կողքով անցնող մարդկանց
հետ: Սուր անկյուններով ու, երբեմն, ահարկու տեսքով մեծ
ու փոքր այդ ժայռաքարերն ու հսկա ժայռաբեկորներն այնքան մոտ են դեպի ամրոց տանող նեղլիկ արահետներին և
այնպես են շրջապատում յուրաքանչյուր կածան, որ թվում է,
թե քայլում ես՝ հաղթահարելով դժվարություններ, պատերազմելով առասպելական արարածների, դևերի ու չարքերի
դեմ:
Իսկ ամրոցն անխռով է, այն բլրի բարձունքից հանդարտ ու խրոխտ նայում է ստորոտում իրենց նուրբ ճյուղերը դեպի երկինք ձգած ծառերին, ձորի մեջտեղով հոսող
նեղլիկ գետակին ու լանջերին ասես թիկնած քարերին,
14
ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ