Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 4

– Բալես, սպասի զանգեմ, կարողա արդեն դուրս ա եկել ու նիստի գնացել: Մայրս զանգեց: – Նիկոլայ Վլադիմիրովիչ, գործի տեղը ինչքա՞ն կմնաս, – հարցրեց մայրս՝ խոսափողի հետևում անուշ ժպտալով: – Մի քիչ հետո դուրս եմ գալիս, ի՞նչ կա, – խիստ ձայնով պատասխանեց հայրս: – Չէ, ուղղակի մի հոգի հիմա կգա քո մոտ: – Ո՞վ: – Քո ծանոթներից ա, հեսա շուտ կհասնի, դուրս չգաս: – Ա՜յ մարդ, ես ժամանակ չունեմ, մի քիչ հետո դուրս եմ գալու, հետո թող գա, չեմ կարող սպասել: – Չէ՜, սպասի, շատ կարևոր մարդ ա, երբ գա՝ չես փոշմանի, որ սպասել ես: – Լավ, թող գա, եթե ըտենց ուզում ա ինձ տեսնի, մենակ ասա շուտ գա, ես չեմ կարող երկար սպասել: – Լավ, հիմա գալիս ա, – ասաց մայրս ու խոսափողը ցած դրեց: Ես համբուրեցի մորս, և անգամ չփոխելով զինվորական համազգեստս՝ արագ նստեցի մեր սեփական ՙԳԱԶ-24՚ մեքենան ու սլացա դեպի հորս գործարան: Արագ էի վարում, չէր կարելի իհարկե, սակայն ինձ հասկանալ էր պետք, ես այդքան ժամանակ չէի տեսել հորս, կարոտե՛լ էի, իսկ այդ պահի V؃V