Arlen Shahverdyan Այնքան երջանիկ, որքան հիմա | Page 5
վարկ էի արել, որ եթե անգամ աղջիկները նույն արագությամբ քայլեին,
ապա հանգիստ կանցնեին, իսկ նրանցից հետո էլ՝ ես: Սակայն նրանք
անսպասելիորեն կանգ առան՝ ճանապարհը ինձ զիջելով: Նրանց թվաց,
որ կանգնելն ավելի ճիշտ է, որպեսզի նախ ես անցնեմ, հետո՝ իրենք: Ես
դա չէի սպասում. երբ տեսա, որ կանգ առան, անմիջապես փորձեցի
արգելակել մեքենան, սակայն ինքս էլ չհասկացա, թե ինչպես, հավանաբար նրանց անսպասելի կանգ առնելու պատճառով ես էլ խառնվեցի,
ոտքս դրեցի գազին, մեքենան տեղից արագ պոկվեց և ուժգին հարվածեց մեջտեղի աղջկա կողքին. խեղճ աղջիկը մի քանի մետր թռավ ու
տապալվեց գետնին: Ես սառեցի տեղում, դեմքս գունատվեց, շտապ
կանգնեցրի մեքենան: Մյուս երկու ընկերուհիները ճչում էին վախից:
Արագ դուրս թռա մեքենայից, վազեցի դեպի աղջիկը: Տեսա, որ ոչ միայն
ազդրն էր վնասվել, այլև թևն ու դեմքն էին քերծվել՝ գետնին քսվելով:
Արնաշաղաղ ու ցավից ճչացող աղջկան միանգամից գրկեցի, տարա դեպի մեքենան, արագ պտտեցի ղեկը հակառակ ուղղությամբ ու սլացա
դեպի մոտակա՝ «Պլանի գլխի» հիվանդանոց: Ես աղջկան արագ ներս
տարա: Ինքս դողում էի վախից, շփոթմունքից աչքերիս առջև ամեն ինչ
խառնվում էր, շոկի մեջ էի, կյանքում նման բան չէր եղել, մի քանի րոպե
առաջ ես տուն վերադարձած երջանիկ զավակ էի, որը սլանում էր հոր
մոտ, և ահա հիմա մեքենայի տակ մարդ գցած մեկը, որը սարսափում էր
անգամ մտքից, որ տուժածը կարող է մահանալ: Բժիշկներն արագ վրա
հասան, աղջկան տարան վիրահատարան: Պարզվեց, որ այնպես էի
հարվածել, որ խեղճի ազդոսկրը ուղղակի փշրվել, մի քանի կտոր էր
եղել: Բժիշկներին շփոթված խնդրում էի, որ ամեն ինչ անեն, որպեսզի
աղջկան փրկեն, ես դե չգիտեի, թե իրեն ինչ է եղել, ինչն է վնասվել, ինձ
թվում էր, թե այնպես եմ հարվածել, որ հնարավոր է՝ աղջիկը մեռնի: Այդ
օրիորդն այնքա՛ն գեղեցիկ էր, այնքա՛ն հմայիչ ու քնքուշ, որ ուղղակի չէի
պատկերացնում, թե այդ հրաշք արարածը կարող է մահանալ իմ պատճառով, իմ ձեռքից: Վախից դողում էի՝ միևնույն ժամանակ խիզախաբար
բժշիկներին հավաստիացնելով, որ ես ամեն ինչ կանեմ, ինչքան ուզեն՝
կվճարեմ, միայն թե փրկեն աղջկան: Բժիշկները, ինչպես լինում է նման
դեպքերում, արագ «միլիցիա» էին հայտնել: Կարճ ժամանակ անց եկան
տեղի քաղմասի միլիցիոներները, ու ինքս էլ չզգացի, թե ինչպես ձեռքեԱռլեն Շահվերդյան. «Այնքան երջանիկ, որքան հիմա»: © Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2014:
5