Ռազմավարական առաջնահերթություններ 2025 թվականի համար ևվ այնուհետ
Վերջնականացնել ևվ մեկնարկել ՀԿՆ բրենդը
Ներկայացնել ՀԿՆ-ի համահունչ պատմությունը և տեսողական ինքնությունը Միավորել բոլոր ծրագրերը մեկ միասնական, հանրային բրենդի ներքո Ավելի խորացնել շահակիրների ներգրավվածությունը ՝ ազդեցիկ պատմությունների և ոլորտում տեսանելիության ապահովման միջոցով
Ուժեղացնել կառավարման կառուցվածքը
Ինտեգրել ևվ համակարգել ծրագրերը
Հիմք դնել համապարփակ զարգացմանը
Ընդլայնել հոգաբարձուների խորհուրդները Հայաստանում և ԱՄՆ-ում ՝ ներգրավելով մեր առաքելությանը համախոհ, բարձր ազդեցություն ունեցող առաջնորդների
Ակտիվացնել խորհրդի առաջնորդությունը քաղաքականության, ջատագովության գործունեության և բարեգործության ոլորտներում
Խթանել գլոբալ կառավարման համակարգումը ՝ աջակցելու ՀԿՆ-ի երկարաժամկետ ռազմավարությանը
Ամբողջությամբ համակարգել մեր ծրագրերի պորտֆոլիոն. Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը( առայժմ` « Դասավանդի’ ր, Հանուն Հայաստանի »), « Սերունդ »-ը, Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագիրը, 30 կրեդիտով սերտիֆիկացված ծրագիրը, Քաղաքականության լաբորատորիան և « Կայծ »-ը ՀԿՆ-ի տակ
Ստանդարտացնել ծրագրերի իրականացումը, հաղորդակցությունները և գործառնական համակարգերը ՝ միջծրագրային արդյունավետությունն ու համակարգումը ապահովելու նպատակով ։
Սկսել ենթակառուցվածքների պլանավորումը Երևանում և Դիլիջանում հիմնադրվող « Սերունդ » առաջատար դպրոցների համար ՝ մոդելային կենտրոններ, որոնք կխթանեն և կկրկնօրինակեն լավագույն փորձառությունները ։
Գործարկել ազգային Արհեստական բանականությամբ կառավարվող էլեկտրոնային ուսուցման հարթակի փորձնական ծրագիրը ՝ որակյալ կրթությանը հասանելիությունն ընդլայնելու նպատակով ։
Պատրաստել սերտիֆիկացման և մագիստրոսական ծրագրերը ՝ ազգային մակարդակով ներդրման համար, ուսուցիչների նոր սերունդ ձևավորելու նպատակով ։
77