Խորացնել համագործակցությունը կառավարության ևվ դոնորների հետ
Ուժեղացնել համակարգումը Հայաստանի ազգային կրթական ռազմավարության և 2030 զարգացման օրակարգի հետ ։
Գործարկել համատեղ մշակված նոր ծրագրեր և քաղաքականության փորձնական նախաձեռնություններ ՝ « 405 Կրթական Դաշինք »-ի շրջանակում ։
Հրավիրել հանրային քննարկումներ ՝ խթանելու ոլորտի ներսում լայնամասշտաբ երկխոսություն և ձևավորելու ապագա քաղաքականության ուղղությունները ։
Ֆինանսական կայունության առաջխաղացում
2030 թվականը մենք նպատակ ուենք հավաքել 20 մլն դոլար, որը կկազմի մեր ֆոնդի հիմքը հետագայում 1մլն դոլար եկամուտ ապահովելու համար ։
Մինչև 2035 թվականը մենք նախատեսում ենք ավելացնել ֆոնդը հասցնելով մինչև 60 մլն դոլարի ՝ ապահովելով տարեկան 3 մլն դոլարի եկամուտ, որը բավական կլինի երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:
Զարգացնել կորպորատիվ և եկամուտ գեներացնող գործընկերային հարաբերությունները ֆինանսավորման հոսքերը դիվերսիֆիկացնելու նպատակով ։
Ինստիտուցիոնալացնել ճգնաժամային արձագանքման կարողությունները
Արտակարգ իրավիճակներում ուսուցման ընթացակարգերը համակարգել բոլոր ՀԿՆ ծրագրերում
Աշխատակազմին և գործընկեր դպրոցներին վերապատրաստել արագ արձագանքման ռազմավարություններում
Կառուցել ենթակառուցվածք, որը կաջակցի արագ ներդրմանը խափանումների ժամանակ
Խթանել նառատիվային ևվ գաղափարական առաջնորդությունը
Սկսել գլոբալ արշավ ՝ ներկայացնելու ՀԿՆ-ի փոխակերպումը և երկարաժամկետ տեսլականը
Բարձրացնել աշակերտների, ուսուցիչների և դպրոցական համայնքների փորձառությունների կարևորությունը ՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ
Հաստատել ՀԿՆ-ն որպես տարածաշրջանային մոդել ՝ համապարփակ, ընդլայնելի և կայուն կրթական բարեփոխումների համար
Շուրջ մեկ տասնամյակ ապացուցված արդյունքներով ՝ մեր ծրագրերում ընդգրկելով տարեկան շուրջ 60,000 աշակերտի, խթանելով ազգային քաղաքականության բարեփոխումները և ձևավորելով կրթական առաջնորդների սերունդ, ՀԿՆ-ն պատրաստ է դառնալու Հայաստանի կրթական բարեփոխումների շարժիչ ուժը ։ Սույն ռազմավարական առաջնահերթությունները ներկայացնում են մեր հաջորդ քայլը ․ ազդեցիկ ծրագրերից դեպի երկարատև համակարգային փոփոխություն ։ Նորարարությունը, մարդկային ներուժը և միջոլորտային համագործակցությունը միավորելով մեկ հովանու ներքո ՝ ՀԿՆ-ն դնում է այնպիսի ապագայի հիմքեր, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր երեխա կստանա բարձրորակ կրթություն ՝ անկախ ծննդավայրից ։
78