Մեկնարկում է Հայկական կրթական նախաձեռնությունը( ՀԿՆ)
Իմացի’ ր ավելին
2025 թվականին պաշտոնապես կմեկնարկի Հայկական կրթական նախաձեռնությունը( ՀԿՆ), որն իր համարձակ զարգացումն ապրեց ընդամենը մեկ ուսուցչի ծրագրից մինչև կրթական վերափոխման ազգային հարթակի ։ Այս նոր զարգացումների մասին պաշտոնապես կհայտարարվի մեր 10-ամյակի տոնակատարության ժամանակ և կներառի վերաբրենդավորման արշավ ՝ թարմացված նարատիվով, տեսողական ինքնությամբ և շահագրգիռ կողմերի ներգրավման ռազմավարությամբ ։
ՀԿՆ-ն արտացոլում է մեր ճանապարհը ՝ սկսած դասասենյակներից մինչև հանրային կրթության համակարգի բոլոր մակարդակներում բարեփոխումներ իրականացումը: « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն կշարունակի մնալ մեր գլխավոր « Ուսուցիչների առաջնորդության ծրագրի » անվանումը, իսկ ՀԿՆ-ն կծառայի որպես միավորող կառույց, որը ներառելու է մեր ծրագրերի աճող էկոհամակարգը ։ Դրանք ներառում են « Սերունդ » ծրագիրը, Ուսուցիչների առաջնորդության մագիստրոսական ծրագիրը, « Հանրային քաղաքականության լաբորատորիա »-ն, « Կայծ » նորարարական ակսելերատորը, ինչպես նաև 30 կրեդիտ սերտիֆիկացման ծրագիրը ։
76