Annual Report_2024 ARM | Page 46

Կրթության ոլորտում բացերն ու հնարավորությունները բացահայտող ազգային հետազոտություն
Դաշինքի ցանցի ընդլայնում ՝ Հայաստանի և Սփյուռքի նույն արժեքները կիսող գործընկերների ներգրավմամբ ։
Պետական-մասնավոր համագործակցության հարթակի գործարկում ՝ համատեղ քաղաքականություն ձևավորելու նպատակով
Ռազմավարական աշխատանքային խմբեր, որոնք ներգրավում են ոլորտի փորձագետների ՝ նոր քաղաքականություններ մշակելու համար
Կրթության ոլորտի ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների և քաղաքացիական հասարակության համախմբող ֆորումներ, որոնք նպատակ ունեին համատեղ լուծումներ մշակելու

Ամուր ապագա կրթության համար ՝ « 405 Կրթական Դաշինք » Տեսլական

2022 թվականի Արցախի շրջափակման հետևանքով առաջացած իրադրությանն արձագանքելու համար ստեղծված « 405 Կրթական Դաշինք » Զարգացման Հիմնադրամը համահիմնադրվել է « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի » կազմակերպության կողմից ՝ խթանելու Հայաստանում և սփյուռքում ավելի կայուն, ընդգրկուն և ճկուն հանրակրթական համակարգերի ձևավորմանը ։ 2024 թ ․ Դաշինքը ամուր հենք ստեղծեց երկարաժամկետ ազդեցության համար ՝ սկսելով մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված էին համագործակցության խորացմանը և համակարգային բարեփոխումների խթանմանը ։ Դրանք ներառում էին`
Կրթության ոլորտում բացերն ու հնարավորությունները բացահայտող ազգային հետազոտություն
Դաշինքի ցանցի ընդլայնում ՝ Հայաստանի և Սփյուռքի նույն արժեքները կիսող գործընկերների ներգրավմամբ ։
Պետական-մասնավոր համագործակցության հարթակի գործարկում ՝ համատեղ քաղաքականություն ձևավորելու նպատակով
Ռազմավարական աշխատանքային խմբեր, որոնք ներգրավում են ոլորտի փորձագետների ՝ նոր քաղաքականություններ մշակելու համար
Կրթության ոլորտի ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների և քաղաքացիական հասարակության համախմբող ֆորումներ, որոնք նպատակ ունեին համատեղ լուծումներ մշակելու
« Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն իր համահիմնադիր գործընկերների ՝ « Այբ » կրթական հիմնադրամի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության, Սիմոնյան կրթական հիմնադրամի, Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի( FAST), Հայկական կրթական հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության( Հայաստանյան մասնաճյուղ) հետ համատեղ նպատակ ունի ձևավորել կրթական համակարգ, որը ոչ միայն պատրաստ է ապագային, այլև հիմնված է ապացույցների, հավասարության և համատեղ գործողությունների վրա ։
Մեր համագործակցությունը ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ ՝ տեղական և միջազգային, շարունակում են մնալ մեր առաքելության հիմնաքարը ։ Դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել մեր ազդեցությունը, վավերացնել մեր արդյունքները և շարունակել մնալ զարգացող կազմակերպություն, որը մշտապես աճում է ՝ կրթության հավասարությանն ավելի արդյունավետ ծառայելու համար ։
45