Annual Report_2024 ARM | Page 45

Ադյունքների վրա հիմնված աճ. համագործակցություն UCLA համալսարանի հետ

2024 թվականին կարևորագույն ձեռքբերումներից մեկը եղավ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի( UCLA) « Գնահատման, չափորոշիչների և ուսանողների թեստավորման հետազոտական կենտրոն »-ի( CRESST) կողմից իրականացված 18-ամսյա արտաքին ազդեցության գնահատումը ։ Այս անկախ ուսումնասիրությունը, որը իրականացվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, մեր գործունեության երբևէ իրականացված ամենամանրակրկիտ և համապարփակ գնահատականն է ։ Ուսումնասիրությունը, որն իրականացվել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի( UCLA) Կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցում( SEIS) գործող կրթական հետազոտողների ղեկավարությամբ և մեծահոգաբար աջակցվել է դոկտոր Էրիկ Իսրաիլյանի կողմից, տրամադրեց առանցքային տվյալներ գյուղական դպրոցներում մեր ազդեցության վերաբերյալ ։ Այն ուսումնասիրեց մեր ծրագրերի ազդեցությունը հետևյալ ուղղություններով

Ուսումնական արդյունքներ

Սա ոչ միայն մեր ազդեցության հաստատումն է, այլև համագործակցություն, որը օգնում է մեզ կատարելագործել երկարաժամկետ ազդեցության գնահատման մեթոդները բարդ կրթական համակարգերում ՝ միաժամանակ ուժեղացնելով մեր ռազմավարությունները ընդլայնման և կայունության համար ։

Ռազմավարական անդամակցություն` մեր ազդեցության շրջանակը ընդլայնելու նպատակով

Մենք նաև ընդլայնեցինք մեր ազդեցությունը ՝ անդամակցելով կարևոր ազգային հարթակներին ․

Ամերիկյան առևտրի պալատ Հայաստանում( AmCham)

Աշակերտների առաջնորդության հմտությունների զարգացում

Դպրոցի համապարփակ տրանսֆորմացիա

Առաջատար Տեխնոլոգիական Ձեռնարկությունների Միություն( UATE)

Այս համագործակցությունների միջոցով մենք մեր կրթական գործունեությունը համադրում ենք ավելի լայն աշխատուժի և քաղաքական առաջնահերթությունների հետ` ապացուցելով, որ երբ ուսուցիչները մասնակցում են համակարգերի ձևավորմանը, այդ համակարգերը դառնում են ավելի արդար, արդյունավետ և աշակերտակենտրոն ։
44