ԱԶԳԱՅԻՆ ևվ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2024 թվականին « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն ամրապնդեց իր դերը որպես համակարգային մոտեցում որդեգրած կազմակերպություն ․ մենք չսահմանափակվեցինք միայն ծրագրեր իրականացնելով, այլ ուղղորդեցինք մեր աշխատանքը դեպի կրթական քաղաքականության ձևավորում, կրթական աշխատուժի համահունչ զարգացում և արդյունքների գնահատում ։ Միջազգային ցանցերի և ակադեմիական հաստատությունների հետ խորացված համագործակցության շնորհիվ շարունակեցինք զարգանալ որպես սովորող կազմակերպություն ՝ համաշխարհային փորձառությունը բերելով Հայաստան և միաժամանակ մեր տեղական փորձը փոխանցելով գլոբալ ցանցին ։
Գլոբալ ուսուցում « Teach For All »-ի միջոցով
Որպես « Teach For All » միջազգային ցանցի երկարամյա գործընկեր ՝ մենք ներգրավված ենք եղել մի շարք կարևոր նախաձեռնություններում ՝ կիսվելով մեր փորձով և միաժամանակ սովորելով համաշխարհային գործընկեր կազմակերպություններից ։ Մեր մասնակցությունը ընդգրկել է մի քանի ռազմավարական ուղղություններ ․
Կրթություն
արտակարգ
իրավիճակներում
|
Ուսուցիչների հավաքագրում ևվ ընտրություն |
ՈւԱԾ-ի
շրջանավարտների
ներգրավվում
|
Տվյալների ևվ ազդեցության
չափում
|
Այս փորձի փոխանակումները հարստացրեցին մեր մոտեցումները և հնարավորություն տվեցին համաշխարհային ռազմավարությունները հարմարեցնել ու տեղայնացնել ՝ առավել արդյունավետ ծառայելու Հայաստանի երեխաներին և համայնքներին ։ Գլոբալ ցանցի հետ մեր համագործակցության շնորհիվ մենք ներգրավվեցինք մի շարք առանցքային ուղղություններում` Կրթություն արտակարգ իրավիճակներում, Ուսուցիչների հավաքագրում և ընտրություն, Շրջանավարտների ներգրավում, ինչպես նաև տվյալների ու ազդեցության գնահատում ։ Այս փոխանակումները մեզ հնարավորություն տվեցին սովորել միջազգային լավագույն փորձից և հարմարեցնել այն Հայաստանի իրավիճակին ։ Կիրառելով մեր միջազգային փորձը Հայաստանում ՝ կարողացանք ուժեղացնել մեր ծրագրերը և դարձնել դրանք առավել արդյունավետ մեր համայնքների համար ։
43