Annual Report_2024 ARM | Page 47

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Մենք հպարտ ենք, որ Հայաստանում մեր կորպորատիվ դոնորների շրջանակը շարունակաբար ընդլայնվում է ․ նրանց թվում են ID Բանկը, Արարատ Բանկը, EasyPay-ը, Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ն, Tapon. am-ը և PwC Armenia-ն ։ Բացի այդ, մենք սկսել ենք ապահովել հավելյալ եկամուտ մեր ծրագրերի և գործունեության համար ՝ ընկերություններին ու հիմնադրամներին ծառայություններ մատուցելու միջոցով ։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան մեկ տասնամյակ ուսանողների հետ աշխատանքի փորձ ունենալով ՝ « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն իր մասնագիտական կարողությունները ներդրեց « Ամիօ ERA » համալսարանական կրթաթոշակային ծրագրում ։ Նախաձեռնության շրջանակում կազմակերպությունը մշակեց և իրականացրեց ընդունելության գործընթացը ՝ ներգրավելով ավելի քան 800 ուսանող, որոնցից 25-ը ճանաչվեց ծրագրի հաղթող ։

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Արենի համայնքում, ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո, կառուցվեց առաջին մանկապարտեզը ՝ JHM բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ։ « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն հիմնադրամի աջակցությամբ իրականացրեց « Սերունդ » փոխակերպման ծրագիրը և այժմ առաջնորդում է նորարարական ուսումնական ծրագրի ու մոդելի ներդրման գործընթացը ՝ կաևորելով նրա դերը վաղ մանկության կրթության ոլորտում ։
46