Annual Report_2024 ARM | Page 21

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ամեն տարի « Դասավանդի՛ր առաջնորդություն » ակադեմիան մասնակցում է ուսանողների ընկալումները բացահայտող « Պանորամա » հարցմանը ․ գործիքն օգտագործվում է աշակերտների գնահատմամբ ուսուցիչների արդյունավետությունը ստուգելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Պանորամա հարցման արդյունքները ուղղակիորեն փոխկապակցված են աշակերտների ցուցաբերած արդյունքների հետ` այն դարձնելով ուսումնական ներգործության և դասարանային մթնոլորտի գնահատման կարևոր մեխանիզմ: « Դասավանդի’ ր Հանուն Հայաստանի »-ն` որպես « Teach For All »( TFALL) համաշխարհային ցանցի անդամ, որը միավորում է վեց մայրցամաքի 62 գործընկեր կազմակերպություն կրթական անհավասարությունը վերացնելու ընդհանուր նպատակի շուրջ, իր արդյունքները համադրում է միջազգային չափանիշների հետ:
Մենք կարևորում ենք մեր աշակերտների գնահատականը ։ 2024 թվականին մեր գործունեության շրջանակներում մենք
ընդգրկել ենք շուրջ 1,700 աշակերտի, գերազանցել ենք « Teach for All » ցանցի միջին աշխատանքային ծավալը( 89 % vs. 72 %), այս տարածաշրջանում աշակերտական փորձառության մեջ ճանաչվեցինք լավագույնը
20