Միջոցառման յուրաքանչյուր հատված մտածված էր մեծ հոգատարությամբ. ամեն ինչ արվում էր ժամանակին, նպատակային և իսկապես արտահայտելով ՈւԱԾ-ի արժեքներն ու ոգին: Բայց ամենաշատը ինձ տպավորեց այն, որ միջոցառումը շատ ավելին էր, քան պարզապես կազմակերպչական աշխատանք ։ Այս հանդիպումները կենսական կարևորություն ունեին մեզ համար և ՛ հոգեբանական, և ՛ մասնագիտական առումով ։ Դրանք մեզ հիշեցնում էին, թե ինչու ենք ընտրել այս ճանապարհը, որ մեր ջանքերը գնահատված են և որ մենք մի ավելի մեծ գործի մաս ենք կազմում ։ Երբ աշխատանքը ծանր է թվում, շատ կարևոր է գիտակցել, որ մենք մենակ չենք այս գործում ։ Այս հանդիպումներից ես միշտ հեռանում էի նոր էներգիայով լիցքավորված և ավելի հաստատուն իմ նպատակին, ապագայի նկատմամբ նոր հույսով և ոգևորությամբ: Նույնիսկ փոքր մանրունքները, ինչպես օրինակ լավ ընտրված ուտեստները, հիշեցնում էին ինձ, որ մենք գնահատված ենք: Շնորհակալություն այսպիսի իմաստալից և ոգևորիչ միջոցառման համար
Նարեկ Ստեփանյան 10-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ, Արմավիրի մարզ, Տալվորիկ գյուղ
Ուզում եմ օգտվել ցանկացած ընձեռնված հնարավորությունից` խորին շնորհակալությունս հայտնելու համար: Այս համայնքի անդամ լինելը իսկապես շրջադարձային է եղել իմ կյանքում ՝ դառնալով իմ անձնական և մասնագիտական աճի շարժիչ ուժը ։ Ամեն օր ես ավելի ու ավելի շատ բան եմ սովորում ՝ իմ աշակերտների, իմ արժեքների և իմ ապագա եսի մասին ։ Շատ բարձր եմ գնահատում իմ նկատմամբ ունեցած Ձեր հավատը, աջակցությունն ու Ձեր օրինակով մեզ առաջնորդելը ։ Այդ վստահությունն ինձ տվեց համարձակություն ՝ աճելու, առաջնորդելու և ավելի մեծ երազանքներ ունենալու, որին թերևս չէի հավատում ։ Այդ ազդեցությունն ամենուրեք ինձ հետ է ։ Շնորհակալություն, որ օգնեցիք դառնալ այն մարդն ու ուսուցիչը, որն այսօր կամ
Աննա Գյուլինյան 10-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ, Վանաձոր, Լոռու մարզ
Մեր աշակերտների արդյունքների համապարփակ հայեցակարգը նաև ներառում է 121 համայնքահեն նախագիծ, որին մասնակցել է 5000 աշակերտ և 4000 համայնքի անդամ: Գրեթե բոլոր մասնակիցները նշեցին բարելավված առաջորդության, ներառականության և քաղաքացիական ներգրավվածության մասին:
21