Annual Report_2024 ARM | страница 20

Մեր դպրոցը երկար ճանապարհ է անցել, և այս ամենը իրականացվել է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի շնորհիվ: Առանց այդ ծրագրի մենք ականատես չէինք լինի այսպիսի դրական փոփոխությունների մեր աշակերտների կյանքում: Գյուղում կյանքը երբեմն միօրինակ է դառնում, և դժվար է պահել աշակերտների մոտիվացիան նաև դասասենյակից դուրս: Մենք մեր առօրյայում փորձում էինք ինչ-որ ավելի իմաստալից գործով զբաղվել:
Տարիներ շարունակ մենք կիրառում էինք ուսուցման և ուսումնառության ավանդական մեթոդներ: Բայց երբ մեր Ուսուցիչ- Առաջնորդները եկան, նրանք ներմուծեցին թարմ գաղափարներ` մտցնելով աշխուժություն ինչպես դասարանում, այնպես էլ արտադասարանական խմբակներում: Սկզբում այն անծանոթ էր, նույնիս դժվար, բայց կամաց-կամաց այն դարձավ մեր դպրոցական կյանքի սովորական առօրյան:
Այսօր մեր ուսուցիչները ոչ թե պարզապես ինֆորմացիայի կրող են, այլև խորը վերլուծող և նախաձեռնող են: Նրանք դառնում են առաջնորդներ և’ իրենց դասարաններում, և’ համայնքներում: Նրանց ինքնավստահությունն ու քննադատական մտածողությունը ոչ միայն օգնում են իրենց աճել որպես անհատներ, այլև հզորացնում են ամբողջ դպրոցը:
Կորյուն Սահակյան Միջնակարգ դպրոցի տնօրեն, Լոռու մարզ, գյուղ Պռիվոլնոյ
19