Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 2

խոսքը պատվեին ։ Եթե այո ՛, ապա ինչո ՞ ւ ։ Թե ՞ չունեիր շահ խաղաղության մեջ...
Կաթողիկոսական տեղապահը ձգվեց, ձեռքն ակամա տարավ սև սքեմի վրա տարածվող շղթայախաչին, կամեցավ ինչ-որ բան ասել որպես արդարացում կամ թե առարկություն, սակայն արքայի տեսքից հասկացավ, որ նա պարզաբանումի չի սպասում ամենևին, և ճիշտը լռելն է ։
— Խադի ետևը չէր հասցրել լավանալ Արշակ արքայի տված ծեծից ու չէր կարող նա ձի հեծնել Վիրք գնալու համար,— կատակեց Սյունյաց Անդոք իշխանը ցածրաձայն, այնպես, որ նրան լսեցին իրեն մոտիկ գտնվողները միայն ։ Նրա խոսքերը զսպված ժպիտ առաջ բերին իր շուրջը, որն աննկատ մնաց արքայից ։ Բայց շշուկը նաև տեղապահին հասավ. նա գունատվեց, ապա շուրթերը սեղմած, ինչ-որ բառեր արտասանեց ՝ լսելի միայն իրեն ։
— Դուք, նախարարնե ՛ ր ու իշխաննե ՛ ր Հայոց Աշխարհի, ո ՞ ւր էիք այդ խառնակ օրերին, ինչո ՞ ւ էիք ամենքդ փակվել ձեր ամրոցներում անտարբեր օտարի պես ։ Ես իմ հոր համար չէ, որ խռովված եմ, ահա, այլ հայոց արքայի, ում պատիվը բոլորիս պատիվն է, տրտունջը ՝ նույնպես մեր բոլորինը. այսպես պատգամել են մեր սուրբ նախնիները ։ Ի ՞ նչ պատահեց ձեզ, որ պատգամն այդ ուրացաք, ու Հայրենիքը ձեզ համար դարձավ նվազ կարևոր, իսկ ձեր հողերը, ձեր ինչքը դարձան ապրելու իմաստ( և դա այն դեպքում, երբ ամենն արքայինն է, քանի որ նվաճված է և պահվում է նրա նիզակի զորությամբ)։ Ինչո ՞ ւ Հայրենիքը հեռու չէիք պահում ավերող երկպառակությունից և չէի ՞ ք սաստում Աստծո սահմանած կարգին դեմ գնացողներին ։
Ամենքը կանգնած էին խոժոռ ու գլխահակ ։
— Իմ հայր ու մեր բոլորի արքա Արշակին պարսիկները խաբեությամբ գերեցին և մնացի ՛ ն անպատիժ ։ Իմ մայր Փառանձեմին, մեր բոլորի թագուհուն, Տիզբոն տարան ու պղծեցին և մնացի ՛ ն անպատիժ ։ Հապա ո ՞ ւր էին այդ օրերին ձեր բորբոքված դեմքերը, զինավառ ձեր ջոկատներըը, ձեր