Տարեկան հաշվետվություն 2024-2025 | Page 72

ԵՊԲՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ

2024թ. հունիսից մինչեւ 2026թ. տարեվերջ

Կարգավիճակ

Շարունակական

Ոլորտ

Տարածքային զարգացում, մշակույթ

Գործընկեր

Գործընկեր ՝ ԵՊԲՀ, « Defesche van den Putte »

Նախագծի նպատակն է Երեւանի պետական բժշկական համալսարանի գրադարանը վերափոխել ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կրթական եւ հետազոտական միջավայրի, որը կբարելավի ակադեմիական ուսուցումը, կաջակցի առաջադեմ հետազոտություններին եւ կխթանի ուսանողների, դասախոսների եւ ավելի լայն ակադեմիական համայնքի միջեւ համագործակցությունը: Ժամանակակից եւ ոգեշնչող տարածք ստեղծելով ՝ նախագիծը նպատակ ունի մեծացնել համալսարանի կրթական ներուժը եւ նպաստել Հայաստանի բժշկական կրթության ոլորտում երկարաժամկետ զարգացմանը:

« Կերոն » հիմնադրամը ԵՊԲՀ գրադարանի վերակառուցման նախագիծը նախաձեռնել է 2024թ. հունիսին ՝ համագործակցելով Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ միջազգային ճանաչում ունեցող հոլանդական ճարտարապետական « Defesche van den Putte »( DVDP) ընկերության հետ ։ Ճարտարապետական մրցույթի արդյունքում ընտրվել է DVDP ընկերությունը ՝ համաշխարհային չափանիշներին համապատասխանող եւ ուսանողների ու հետազոտողների զարգացող կարիքները նախագծելու ։

Նախագիծը կընդլայնի առկա տարածքը ՝ 600մ ² դարձնելով 3000մ ², եւ ստանդարտ գրադարանային փորձառությունն իր տեղը կզիջի կրթական, ուսումնական, համագործակցության եւ հանգստի ժամանակակից կենտրոնին ։ Ներառված են բաց եւ փակ ուսումնական տարածքներ, առաջադեմ տեխնոլոգիական գոտիներ, խմբային եւ անհատական հետազոտական սենյակներ, ինչպես նաեւ հարմարավետ սրահներ, որոնք միտված են ակադեմի

Զարգացման եւ աջակցման նախաձեռնություններ