« Հայաստանի պատմության թանգարանի եւ « Կերոն » զարգացման հիմնադրամի գործակցությունը կարեւոր եմ համարում, քանի որ դրանով սկիզբ դրվեց Հայաստանում միջազգային թանգարանային ցուցադրությունների հովանավորման նոր ավանդույթի ։ Հիմնադրամն առաջինն էր, որը նման ծավալով թանգարանային ցուցադրություն ֆինանսավորեց եւ դարձավ Հայաստանի պատմության թանգարանի ու Բրիտանական թանգարանի համատեղ « Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ » միջազգային ցուցադրության գլխավոր հովանավորը, իր վրա վերցնելով բավականին մեծ ծախսերի ավելի քան 35 տոկոսը ։ Այս ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ դիցուհուն վերագրվող եւ Բրիտանական թանգարանում պահվող բրոնզե արձանից պահպանված գլուխը եւ ձեռքը ՝ հատուկ համադրվելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող տասնյակ արժեքավոր ցուցանմուշների հետ ։
Այն դարձավ անկախ Հայաստանի ամենաայցելված ժամանակավոր ցուցահանդեսը ։ Հիմնադրամի հետ գործընկերությունը կարող եմ համարել դինամիկ եւ նորարարական, քանի որ գլխավոր հովանավորի դերից բացի, ցուցահանդեսի ընթացքում հիմնադրամը մշտապես հանդես եկավ համատեղ ծրագրերի իրականացման առաջարկներով, եւ թանգարանի հետ նոր ձեւաչափերով կրթական ու ժամանցային նախագծեր դարձան իրականություն ։»