Սարգիս Սիմոնյան․ պորտֆոլիո Sargis Simonyan_portfolio_compressed | Page 12

Աշխատանքի Ընթացքն ու Ֆորմալ Առանձնահատկությունները

Որպես երիտասարդ նկարիչ ինձ համար կարևոր է մարդու մարմնի ճիշտ կառուցումն ու համաչափությունների ընկալումը ։ Այս հմտության զարգացման փորձի օրինակ է Նկար 4 ․ 1-ը ։ Նմանատիպ մի շարք փորձերից ու ճեպանկարներից հետո ստեղծեցի վերջնական նկարի էսքիզը ( Նկար 4 ․ 2 )։

Հիմնական կոմպոզիցիան թղթում ունի կենտրոնական տեղադրում ։ Կերպարներն ասես սերտաճել են միևնույն միավորի մեջ ՝ թղթի մնացյալ մասը թողնելով դատարկ ․ սա երաժշտության և մարդու կապի անխզելիության խորհրդանիշն է ։ Եռաչափ կերպարների մեծությունների նման հարաբերությամբ Կին-ջութակը ստացել է նկարի պրոտագոնիստի դերը , իսկ Փողային գործիք ( Տենոր ) -տղամարդիկ ու թավ ջութակն ընկնում են ետին պլան ․ այս դասավորությունը համապատասխանում է սիմֆոնիկ նվագախմբում համապատասխան գործիքների դիրքերին ։ Կիսամարդ - կիսագործիք կերպարի կիրառումը նպատակ ունի ընդգծել երաժշտության արարման մեջ մարդկային գործոնի կարևորությունը , իսկ ետին պլանում մետաքսի պատկերումը ՝ երաժշտության նրբությունն ու մարդու մարմնի սլացիքությունը ։

Նկարում կիրառված են հիմնականում տաք գույներ , որոնք համադրված են և ՛ տոնային անցումների , և ՛ կոնտրաստի միջոցով ։ Տղամարդկանց մարմիններն ընդգծված են ոսկեգույն գուաշի միջոցով ՝ փողային գործիքի մետաղական փայլն ի ցույց դնելու համար ։

Գույների ընտության հարցում առաջնորդվել եմ գունային ներդաշնակության խնդրով , ուստի ներկայացված գույներն ու դրանց երնագները չունեն սյուժետային նշանակություն ։

Նկար 4 ․ 3 Վերջնական արդյունքը

12