Սարգիս Սիմոնյան․ անձնական հետազոտություն | Page 5

արձանների էմոցիոնալ և գաղափարական նրբությունները ։ Եվ վերջապես , արձանները , հատկապես « Կիբերնետիկայի մուսան », ունեն շատ ավելի բազմազան սիմվոլիկա ։ Կիբերնետիկայի մուսան հենված է գինու կարաս հիշեցնող մի սափորի վրա ( նկար 6 ․ 5 ), որն անմիջապես ակնարկում է ստեղծագործության մեջ միաժամանակ և ՛ հեթանոսական , և ՛ քրիստոնեական գաղտնագրերի հնարավոր առկայության մասին , որոնց ցավոք հեղինկան անձամբ չի անդրադարձել ։ Ըստ իս ՝ գինու կարասն ընդամենը որպես հենարան օգտագործելը մատնանշում է մուսայի ՝ հոգևոր և ոչ նյութական լիության կարիք ունենալու հանգամանքը ։ Մուսայի ոտքի տակ բանալի կա ( Նկար 6 ․ 6 ), ինչն ասես հուշում է ստեղծագործության մեջ առկա մի շարք հանելուկների մասին ։ Բանալին Քոչարի գործերում հաճախ հանդիպող ատրիբուտ է ( օր ․՝ « Բանալիով Կինը »)։ Մուսայի ձախ ձեռքն ասես պաշտպանում է հայացքը երկնային մի լույսից , որը ոչ թե արևի այլ մեքենայացված ապագայի գաղափարի լուսավորումն է , ինչից մուսան իրապես հրաժարվել է ուզում ։ (« 10-րդ մուսա ՞ ն »; « Գիտություն » պարբերական , 1999թ )
Այսպիսով ՝ ստեղծագործական կյանքի գրեթե բոլոր փուլերում անդրադառնալով մարդ-քաղաք թեմային և սեփական ձիրքը վերածելով մեքենայացման հետևանքները լուսաբանող վեհապանծ փարոսի ՝ մեծանուն արվեստագետ Քոչարը հիմնել է ստեղծագործությունների հսկայական մի շարք , որոնք միմյանց մեջ գուցե ինչ որ կերպ հակադրվելով , դիտողի ուշադրությունն են սևեռում մարդկության ապագային վերաբերող կարևորագույն հարցերի վրա ․ մեքենայացումը արդյոք չի ՞ խախտի մարդու ներքին ներդաշնակությունը , հոգևոր և նյութական արժեքների հավասարակշռությունը և , ի վերջո , ինչպիսի ՞ ն կարող է լինել ապագայի մարդը ․․․

Աշխատանքի իրականացման համար կիրառված աղբյուրները ՝
Նկար 6 ․ 5 Երվանդ Քոչար - « Կիբերնետիկայի մուսան », 1972թ Լուսանկար - Կարասը
https :// kochar . am / “ Ես և Դուք ” Քոչարի հոդվածների ժողովածու , Կազմողներ ՝ Անատոլի Հովհաննիսյան , Լալա Քոչար ։ Կիրառված Հոդվածներ “ Գույնը և Ֆորման ” ( էջ 31-32 ), “ Համատարած Զգայնություն ” ( էջ 33-34 ), “ Նոր գեղարվեստի էությունը ” ( էջ 15-18 ), “ Ելույթ ”( էջ 25 ) “ Ժամանակակից արձանագործություն ” ( էջ 25-26 ) “ Գիտություն ” պարբերական , 1999թ , “ Տասներորդ Մուսան ”, հոդվածի հեղինակ ՝ Ալեքսան Շահխաթունի “ Կիբերնետիկայի Մուսան ” ֆիլմ նկարահանված թանգարանի կողմից ( ցուցադրվում է միայն թանգարանում ) “ Մելամաղձություն ” վերլուծական հոդված N10 ( էջ 110-120 ) Շրջայց թանգարանում , հարցազրույց Կարինե Քոչարի հետ ։ Կտավների լուսանկարները վերցված են Ե ․ Քոչարի թանգարանի պաշտոնական էջից ։

5