Արձանների ֆորմալ առանձնահատկությունները , համեմատություն
Մարդ-քաղաք թեմային Քոչարն իր գեղանկրաներում անդրադարձել է բազմիցս , սակայն նշանակալի էր արվեստագետի որոշումը ՝ թեման տեղափոխելու տարածականության դաշտ ։ « Մելամաղձություն » ( Մելանխոլիա ) և « Կիբերնետիկայի մուսան » արձանները երևանյան շրջանում ( 1936թ-ից հետո ) արված գործեր են , որոնք մարդ-քաղաք գաղափարաբանության ասես ամենատրամաբանական վերջնարդյունքներն են ։ Դրանք նույնպես թեման արծարծում են ավանգարդ լուծումներով ՝ մարմնի ճեղքեր , քաղաքից համայնապատկեր կրծքավանդակում , կերպարի տձևություն ․ բոլորը մարդքաղաքի բացահայատման կարևորագույն կետեր են ։ Դասական մոտեցմամբ աշխատանքները պարզապես չէին ունենա բովանդակային միևնույն հարստությունը ։
Ներքև պարզած ափերը արտահայտում են դեռ ապրող մարդակերպերի աղերսները ՝ ազատելու իրենց մարդկության ավտոմատացման հետևանքներից ։ Բացի այդ , արձաններում մարմնի միջով թափանցող ճեղքերը ավելի շատ են և կերպարներն ավելի հյուծված են քան գեղանկարներում ։ « Մելամաղձություն » արձանի կերպարն , ի տարբերություն օրինակ « Հոմո Սապիենս » -ի , ամբողջությամբ ազատված է մարդկային կենսաբանական « պարունակությունից »․ կրծքավանդակում տեղադրված շենքերը ստորին մասում չեն ձևափոխվում օրգանակերպ ֆիգուրների ։ Այս գործոնները գույնի , ֆոնի բացակայության պայմաններում սրում և ավելի ընկալելի են դարձնում
« Մելամաղձությունը » գիպսե արձան է արված 1959թ-ին ։ 2003թ-ին Երևանում տեղադրվել է նաև արձանի բրոնզե , մոտ երեք անգամ ավելի մեծ տարբերակը ։ « Կիբերնետիկայի մուսան » պղնձյա արձան է արված 1972թ-ին ։ Երկու ստեղծագործություններն էլ յուրատեսակ են իրենց պլաստիկայով ։ « Կիբերնետիկայի մուսան » ունի միջին բարձրության դիտակետ ։ Ի հակադրություն դրան , քաղաքում տեղադրված « Մելամաղձությունը » պատվանդանով ունի ավելի քան վեց մետր բարձրություն , ուստի ասիմետրիկ արձանն իր դետալներով հնարավոր է ուսումնասիրել միայն ցածր դիտակետից ։ « Կիբերնետիկայի մուսան » ի տարբերություն « Մելամաղձության » կարելի է ուսումնասիրել բոլոր կողմերից ․ երկրորդի համար ամենահարմար դիտանկյունը դիմացից է ։
Արձանների և գեղանկարների համեմատություն
Նկար 6 ․ 1 Երվանդ Քոչար - « Կիբերնետիկայի մուսան », 1972թ Լուսանկար - դիտակետ # 1
Նկար 6 ․ 4 Երվանդ Քոչար - « Կիբերնետիկայի մուսան », 1972թ Ճեպանկար # 1
4
Ինչպես նշել եմ հետազոտության սկզբնական մասում , այս ստեղծագործությունները նույնպես կրում են մարդ-քաղաք գաղափարաբանության հիմնարար դրույթները ։ Դրանք պարզապես տարբեր են գեղագիտական մոտեցմամբ և ֆորմալ առանձնահատկություններով ։ Առաջին և արդեն պարզ տարբերությունը ՝ « Կիբերնետիկայի մուսան » և « Մելամաղձությունը » արձաններ են և , ըստ այդմ , եռաչափ , մոնումենտալ ստեղծագործություններ , որոնք դիտողի կողմից ընկալվում են այլ կերպ ՝ ոչ ինչպես գեղանկարները ։ Բացի այդ , արձաններն ի տարբերություն գեղանկարների ավելի դինամիկ են ․ կերպարների շարժումները « Մելամաղձություն » և « Կիբերնետիկայի մուսան » արձաններում անկյունաքարային դեր ունեն ստեղծագործության բնութագրման հարցում ։
Նկար 6 ․ 2 Երվանդ Քոչար - « Կիբերնետիկայի մուսան », 1972թ Լուսանկար - դիտակետ # 2
Նկար 6 ․ 3 Երվանդ Քոչար - « Կիբերնետիկայի մուսան », 1972թ Լուսանկար - դիտակետ # 3