Հայկ Եսայան․ պորտֆոլիո | Page 9

" THE WITCHER "

Պատկերները տեղադրել եմ ըստ կարևորության ․ նախ և առաջ տեղադրել եմ բնության տեսարանը , փորձելով ապահովել տարածության եռաչափությունը և մթնոլորտի լրջությունը : Հետո շեշտը դրել եմ հերոսի և նրա կեցվածքի վրա , փորձել եմ ցույց տալ նրա անվախ շարժումը , և վերջում արդեն ավելացրել եմ հետևի երկրորդական հերոսներին ՝ հրեշներին : Ինչ վերաբերում է երկրորդ նկարին ՝ առաջին պլանում ես որոշել էի պատկերել 2 մարմին ՝ գլխավոր հերոսին և հրեշին ՝ նրա հետևում : Հերոսին նկարել եմ համարձակ և անվախ , բայց միևնույն ժամանակ հասկացող , որ իր մեջքի հետևում վտանգ կա , իսկ հրեշին կոնկրետ բնավորության գիծ չեմ ուզեցել հաղորդել , թեև նրա կերպարը վախեցնող և սարսափելի է ։ Ֆոնը մշակել եմ խոշոր կրկնագծերով , որպեսզի հաղորդեմ նկարին ճնշող մթնոլորտ ։ Հաջորդ խնդիրը աշխատանքի ընթացքում ՝ գունային մշակման և նյութի ընտրության խնդիրն էր ։ Էսքիզներ անելուց մտածում էի , որ այս նկարազարդումները պետք է կատարեմ գունավոր մատիտներով և գրիչներով , սակայն աշխատանքի ընթացքում հասկացա , որ այն մթնոլորտն ու տրամադրությունը , որը ես եմ ուզում ստեղծել նկարների միջոցով , ավելի մոնոխրոմ , գրաֆիկական մշակման կարիք ունի ։ Այդ պատճառով որոշեցի նկարները մշակել ածուխով , որի տեխնիկային ես ծանոթ էի ։ Ածուխի հետ համադրել եմ փափուկ մատիտ , և տոնային տարբեր անցումներով կարողացել եմ մշակել իմ նկարազարդումները ։ Այսպիսով հասկացել եմ , թե ինչքան կարևոր է նյութի ընտրությունը յուրաքանչյուր աշխատանքի համար ։

9