Շատ նկարիչներ աշխատել են այս թեմայի նկարազարդման վրա ։ Նրանցից է Ջակուբ Ռոզալսկին ( Jakub Rozalski ), ով ինձ ոգեշնչողն էր այս աշխատանքը սկսելու համար , քանզի նա հիմնականում նկարում է բնության և հերոսի ներդաշնակ կապը , ինչպես փորձել եմ անել ես ։ Էսքիզներ անելուց հետո , ես իմ օրիգինալ կերպարը ստեղծեցի համակարգչային ձրագրի օգնությամբ ։ Համակարգչային ծրագրով նկարելուց օգտվել եմ գրքի նկարագրությունից , և ֆիլմից ՝ վերցնելով այնտեղից կերպարի զրահներից մի քանի օրինակ : Իմ կերպարը և խաղի կերպարը տարբերվում են հիմնականում դիմագծերի կառուցվածքով և զենք ու զրահի առանձնահատկություններով ։ Կարդալով գրքերը ևս մեկ անգամ , հասկացա , որ իմ նկարազարդումների մեջ կարևոր դեր պետք է հատկացնեմ բնությանը , այսինքն կոմպոզիցիան պետք է ներառի բնության պատկեր , որը համադրված է գլխավոր հերոսի հետ ։ Արդյունքում ունեմ երկու նկարազարդում , յուրաքանչյուրը А3 ձևաչափի վատմանի վրա ։