Հայկ Եսայան․ պորտֆոլիո | Page 4

" TENGU MASK "

Սկզբնական շրջանում խնդիր էր դիմակը չկորցնել ընդհանուր կոմպոզիցիայի մեջ , քանի որ , այն չափսերով պետք է շատ մեծ չլինի , և նկարին նայողը հասկանա որ նկարի դոմինանտը ոչ թե մարտիկն է , այլ նրա դիմակը : Այս խնդիրը լուծելու միակ եղանակը ես տեսա գունավորման մեջ , որոշեցի նկարը ավելի մոնոխրոմ պաստելային գույներով մշակել , իսկ դիմակը շատ վառ և արտահայտիչ գույներով ( վառ կարմիր , դեղին , լազուր կապույտ ) պատել :

Մարտիկի մարմինը տեղադրել եմ կենտրոնում , իսկ ֆոնի նկարի ֆոնին պատկերել եմ բնության դրվագ , ինչը հաճախ տեսնում ենք ճապոնական մարտական նկարներում ։ Դիմակը նկարի մեջ տեղադրել եմ այնպես , որ փակի մարտիկի դեմքի մի մասը , որպեսզի իմ հիմնական գաղափարը փոխանցվի / մարտիկի իրական դեմքը ցույց տալը /:

4