Հայկ Եսայան․ պորտֆոլիո | Page 3

Ինձ միշտ հետաքրքրել է ճապոնական պատմությունը և կուլտուրան , ամեն անգամ ուսումնասիրելով այն , իմ մեջ նորանոր հարցեր էին առաջանում : Հաճախ ուսումնասիրելով — Ճապոնիայի պատմությունը , նայելով ճապոնական վիզուալ նյութեր , պատկերներ , ինձ գրավել էր ճապոնական տենգուի ( դեվ ) դիմակը : Դիմակներից յուրաքանչյուրը յուրօրինակ է , սակայն դրանցից բոլորը նույն հատկանիշներն ունեն ՝ հրեշին նմանվող դիմագծեր : Տենգուն , որպես գաղափար վերցրեցի և զարգացրեցի միտքը ։ Իմ նկարում որոշեցի հատուկ շեշտադրումով պատկերել այդ դիմակը , սակայն միայն դիմակը նկարել նպատակահարմար չգտա , քանի որ ցանկանում էի ավելի բովանդակալից պատմություն ներկայացնող պատկեր նկարել , և որպես գլխավոր հերոս պատկերեցի դիմակը կրող մարտիկին , այսպիսով նկարի մեջ ցույց տալով մարտիկի իրական դեմքն ու տրամադրությունը ի հակադրում դիմակը ներկայացնող կերպարին ։

" TENGU MASK "

3