Որպես նյութ ընտրեցի գուաշը , քանի որ ունեի գուաշով աշխատելու մեծ փորձ , և մտածեցի , որ այս նկարի մթնոլորտը / տրամադրությունը փոխանցելու համար գուաշը ամենահարմար նյութն է ։ Կոմպոզիցիան սկսել եմ հեռանկարի կառուցումից , ինչից հետո տեղադրել եմ եռաչափ պատկերները , այնսինքն տեղադրել եմ տները փողոցի երկայնքով , այնուհետև նկարի աջ կողմի առաջին պլանում տեղադրել եմ միայնակ կանգնած կառույցը , և վերջում ավելացրել եմ ամայի քաղաքի լամպերն ու ծառերը : Մշակման համար ընտրել եմ տաք , վառ գույներ , քանի որ ցանկացել եմ փոխանցել պոզիտիվ և տաք հիշողություներս : Եռաչափ պատկերների համար օգտագործել եմ տոնային անցումներ ՝ նույն գույնի տարբեր տոներ :
Կարծում եմ , որ իմ անձնական զգացմունքներն ու հիշողությունները կարողացել եմ փոխանցել դիտորդին այս գունանկարի միջոցով ։