Այս գունանկարի գաղափարի հիմքում ընկած են հին Երևանյան մի պատկեր և իմ հիշողությունները Երևան քաղաքի մասին ։ Դեռ փոքր տարիքից մտքումս է երևանյան ամայի փողոցի մի տեսարան , և նկարի միջոցով փորձել եմ փոխանցել իմ հիշողությունները ։ Անգամ գունապնակը ընտրել եմ հիմնվելով իմ հիշողությունների վրա ։ Մի քանի նպատակ եմ ունեցել այս աշխատանքը կատարելու ընթացքում ։ Առաջինը ՝ փոխանցել քաղաքի տրամադրությունը , որը ես եմ զգացել և համատեղել եռաչափ պատկերները երկչափ պատկերների հետ ՝ տարածություն ստանալու համար ։ Հաջորդ խնդիրը ՝ դա նկարի մշակման ոճական ընտրությունն էր : Հիշեցի , որ հայ նկարիչներից գունային վառ և ուրախ գունապնակով տարբերվում է Մարտիրոս Սարյանը , և որոշեցի որոշ հատվածներում կրկնօրինակել իր ոճը , ընդգծեցի կոնտրաստային գույներով պատկերները , նաև շեշտը դրեցի պատկերների պարզ և միևնույն ժամանակ հետաքրքիր կառուցման վրա ։