Լավաշի խմորի գնդեր
Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ
Լավաշի մասին հայկական բազմաթիվ ավանդազրույցներ կան: Վայոց ձորի բնակիչներից շատերը հավատացած են, որ լավաշն օժտված է առեղծվածային և բուժիչ հատկություններով: Ավանդազրույցներից մեկը կապ ունի լավաշի թխման վերջին փուլի հետ: Երբ թխված լավաշը դուրս է բերվում թոնրից, այն պետք է գետնի վրա դրվի «ճիշտ» կողմով, այսինքն` այն կողմով, որը չի դիպել թոնրի պատին: Եթե ճիշտ կողմով չի դրվում, տարիքով ավելի մեծ կանայք սկսում են իրենց ծնկներին խփել և պահանջել անմիջապես ուղղել սխալը, որպեսզի թոնրի տիրոջ ընտանիքին դժբախտություն չբերեն:
Կինը «սպիտակ բարձ» է օգտագործում լավաշ թխելիս
Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ
սկսում են իրենց ծնկներին խփել և պահանջել անմիջապես ուղղել սխալը, որպեսզի թոնրի տիրոջ ընտանիքին դժբախտություն չբերեն:
Լավաշը կարևոր դեր ունի նաև միջոցառումների ընթացքում, ինչպես օրինակ` հարսանիքների ժամանակ, երբ ժապավենով զարդարված լավաշ են դնում նորապսակների ուսերին, որպեսզի այն բարեկեցություն բերի նորաստեղծ ընտանիքին:
Ռինդում գյուղացիները լավաշ թխելուց հետո մնացած ալյուրով գուշակում են երեխայի սեռը: Մնացած ալյուրից երկու խմորի գունդ են պատրաստում, այնուհետև հղի կինն այդ գնդերը իր վրայով անց է կացնում և նետում թոնիրը: Եթե խմորի գունդն անմիջապես պայթում է, ապա աղջիկ է ծնվելու, իսկ եթե խմորը բացվում է մի քիչ ավելի ուշ, ապա տղա է ծնվելու:
Որտե՞ղ սնվել