ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 32

Թանահատի հրաշագեղ փորագրությամբ փայտյա դռները

Լուսանկարները՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

13-14-րդ դարերի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն այս վանքը թվագրում է 8-րդ դարով: Հետագայում՝ 8-րդ դարում կառուցված մատուռի տեղում Պռոշյան ազնվական ընտանիքը պատվիրում է Սուրբ Ստեփանոս գլխավոր եկեղեցու կառուցումը (1273-1279 թվականներ): Մյուս եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 13-րդ դարում: Երկու կառույցներն էլ մուգ կապույտ սրբատաշ քարից են: Նայե՛ք Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային ճակատային պատին և կտեսնեք Պռոշյան ընտանիքի զինանշանը, որում պատկերված է արծիվ՝ ճիրաններում գառ բռնած:

Որոշ ուսումնասիրողներ հավատացած են, որ եկեղեցիներին հարակից ավերակները Գլաձոր համալսարանի (13-րդ դարավերջից մինչև 14-րդ դարի կեսերի գիտակրթական մեծ կենտրոն) մնացորդներն են: Այցելե՛ք «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի կայք նշված հղումով (հղում՝ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան)՝ միջնադարյան այս հաստատության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

Թանահատի վանք

Համայնապատկերը՝ «360° Stories»-ից

Թանահատի վանք

Պատմական տեսարժան վայրեր