ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 31

Պատմական տեսարժան վայրեր

Վայոց ձորի տարածաշրջանում ֆելզիտի մի քանի հանք կա: Ֆելզիտը կվարցի և այլ նութերի խառնուրդ է, որ պարունակում է նաև հրաբխային մոխիր: Քարի որակը, գույնը և ձևը կախված է այդ բաղադրիչների խառնուրդից: Տեղաբնակները պնդում են, որ ֆելզիտը, գտնվելով վերին հողաշերտերում, այդ կերպ ազատվում է ցածր մակարդակներում կուտակվող անձրևաջրերի նստվածքի հետ շփումից, ինչով էլ պայմանավորված է վերջինիս բաց գունավորումը: Ֆելզիտ քարով են կառուցվել Վայոց ձորի միջնադարյան խորհրդանշական բազմաթիվ կառույցներ՝ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սպիտակավորը, Սուրբ Աստվածածին վանքը, Նորավանք վանական համալիրի կառույցները: Նորագույն շրջանի շենքերի կառուցման համար ևս օգտագործվել է ֆելզիտը, ինչը նկատելի է հատկապես խորհրդային շրջանի կառույցների ներքին և արտաքին շերտերում:

Թեև խաչքարերի մեծ մասը կառուցվել է բազալտից կամ կարմիր տուֆից, Վայոց ձորի առավել արժեքավոր նմուշները ֆելզիտից են: Ֆելզիտ քարը այնքան ծակոտկեն չէ, որքան տուֆը կամ բազալտը, և հետևաբար՝ ավելի հարմար է բարդ զարդանախշեր փորագրելու համար: Քարի ամրությունը թույլ է տալիս ստեղծել փոքր զարդանախշեր, այն դժվարությամբ է ենթարկվում

Կարդալ ավելին

Ազգագրություն՝ ֆելզիտ