ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 19

Արտեֆակտներ և հնագիտական խրամատներ Արենի-1 քարանձավային համալիրում

Լուսանկարը՝ Ստեֆանի Մուրի, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Արենի-1 քարանձավային համալիր

Արենի-1 քարանձավային համալիրը հնագետները հայտնաբերել են 2004 թվականին և սկսել են պեղել 2000-ականների վերջին: Նրանք քարանձավում հայտնաբերել են աշխարհի ամենահին կոշիկը (5000 տարեկան) և ամենահին գինեգործարանը: Քարանձավում հայտնաբերված խաղողի խմորման տակառները, հնձանը, պահեստավորման համար նախատեսված կերամիկական խեցամաններում գտնված խաղողի սերմերի քիմիական հետազոտությունը փաստել են,

Պատմական տեսարժան վայրեր

փաստել են, որ մարդիկ այդտեղ գինի են արտադրել ավելի քան 6000 տարի առաջ: Հնէաբանները քարանձավում հայտնաբերել են նաև Կուր-Արաքսյան հնագիտական մշակույթին պատկանող խեցեղեն: Քարանձավում կան նաև մարդկային բնակության հետքեր: Այս մարդիկ բնակվել են Հարավային Կովկասում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսեր: Մասամբ բացված հնագիտական խրամատները երևան են հանում բնակիչների տարբեր խմբերին պատկանող արտեֆակտներ, որոնք շերտ առ շերտ բացահայտում են հաջորդող տարիների քաղաքակրթությունը: Այս գտածոների շերտագրական խոր ուսումնասիրությունը ցույց է տալիս տեղանքի կարևորությունը հազարամյակների ընթացքում:

Ուշադրությու՛ն…

Քարանձավի փխրուն բնության պատճառով և հնագիտական հետագա աշխատանքների նպատակով այս տարածքը սովորաբար բաց չի լինում հանրության համար: Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի կողմից կառավարվող ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հովանավորել է դիտարկման հարթակների կառուցումը, որպեսզի մարդիկ կարողանան հնարավորինս հանգիստ և առանց տեղանքին վնաս հասցնելու մտնել քարանձավ: Ծրագրվում է նաև թվայնացնել և 3D ձևաչափով ներկայացնել քարանձավը՝ ապահովելով այցելուների վիրտուալ մուտքն անակնկալներով լի այս տեղանք:

Կարդալ ավելին