ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#3: Վայոց Ձոր | Page 18

Խաչքարային հորինվածքներ

Դասական խաչքարերը եռաստիճան հորինվածք ունեն: Քարե սալի վերնամասում նախշազարդ քիվն է, կենտրոնում՝ խաչը, իսկ վարդանախշը զարդարում է ստորին մասը: Որոշ խաչքարագործ վարպետներ կարծում են, որ վարդանախշը խաչքարի ոճային հիմնական տարրն է՝ «երկիր, որի շուրջ պտտվում է խաչքարը»: Իրականում այս երեք մակարդակները հաճախ համարում են «Սուրբ Երրորդություն». քիվը երկինքն ու երկիրն է, խաչը՝ մարդկության խորհրդանիշը, վարդանախշը՝ երկիրը: Խաչքարերը սովորաբար կանգնեցվում են պատվանդանի վրա: Բազալտը քարի այն տեսակն է, որ Վայոց ձորում օգտագործում են խաչքարը և նրա պատվանդանը կերտելիս: Երբեք հնարավոր չէ հանդիպել երկու միանման խաչքար, դրանցից յուրաքանչյուրն իր ուրույն և եզակի հորինվածքն ունի: Վարպետները ոգեշնչվում են տարբեր աղբյուրներից, այն է՝ հնագույն խաչքարեր, միջնադարյան ձեռագիր մատյաններ, ինչպես նաև ստեղծագործական միտք:

Խաչքարագործություն

Շատ խաչքարագործներ իրենց հիմնական կրթությունը ստանում են արվեստի դպրոցներում կամ փորձառու վարպետներին աշակերտելիս: Քանի որ խաչքարերը պետք է փորագրվեն բաց երկնքի տակ, հետևաբար՝ աշխատանքները կատարվում են տարվա տաք ամիսներին: Ձմռան ամիսներին վարպետներից շատերը աշխատում են որպես ճարտարապետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մանրանկարիչներ:

Խաչքարին նայելով՝ դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպես են վարպետները ստեղծում այսքան մանրակրկիտ և ճշգրիտ զարդանախշեր. մեկ սխալն անգամ կարող է աղճատել ամբողջ խաչքարը: Ստեղծման գործընթացը սկսվում է՝ հորինվածքին առնչվող պատկերացումը թղթին հանձնելով: Զարդանախշերը վարպետի փորագրելուն զուգընթաց հաճախ փոփոխվում են, քանի որ քանդակելու ընթացքում խնդիրներ են առաջանում, որոնք էլ ստիպում են փոփոխություններ կատարել: Վարպետներն օգտագործում են դուր (ստամեսկա), մուրճ, երբեմն նաև ասեղների խուրձ՝ զարդանմուշները մշակելու համար: Վարպետներից շատերը փորագրման ընթացքում կիրառում են մի շատ հետաքրքիր տեխնիկա: Նրանք մոմը տարուբերում են զարդանախշերի վրայով և չափում, թե ստվերները ինչ չափով են դուրս եկել ակոսներից:

Խաչքարագործն աշխատանքի ընթացքում

Լուսանկարը՝ Արա և Սոսի Մածունյանների, «Իմ Հայաստան» ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ և ԱՄՆ ՄԶԳ

Կարդալ ավելին

Պատմական տեսարժան վայրեր

Կարդալ ավելին

Ազգագրություն՝ խաչքարի պատմությունը

Խաչքարը քարե սալ է, որի վրա խաչ է փորագրված: Խաչի շուրջը շատ հաճախ զարդարված է լինում բուսական ու երկրաչափական զարդանախշերով, որոնց կողքին պատկերվում