ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 182

Էլեկտրոնային գրքերի շարքի մասին

ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի վերջին նորարարական նախաձեռնություններից է:

Իր առաջարկած կրթությունը վիրտուալ լսարանից հասարակության ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու նպատակով՝ ՀՎՀ-ն ներկայացնում է մուլտիմեդիա հարթակում ստեղծված մեդիա արտադրանքի նոր շարք, որը հասանելի է վեբ-բրաուզերների և պլանշետների օգտատերերի համար: Շարքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում է տնտեսությանը, քաղաքականությանը, փոփ-մշակույթին և արդի այլ թեմաների:

Այս հանրամատչելի էլ. գրքերը ներկայացված են այնպիսի լեզվով և ոճով, որը հետաքրքիր և ուշագրավ է ընթերցողների լայն լսարանի համար: Բացի այդ՝ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը կազմված է ակադեմիական ճշգրտությամբ և կարող է ծառայել որպես գիտական աղբյուր: Գրքում օգտագործված համեմատական մոտեցումն այն դարձնում է գրավիչ ոչ միայն նրանց համար, ովքեր ցանկանում են գիտելիքներ ձեռք բերելՀայաստանի մասին, այլև նրանց, ովքեր արդեն իսկ ծանոթ են մեր պատմությանը և մշակույթին: Տեքստը զուգակցվում է տեսողական գրավիչ էֆեկտներով, նկարներով և տեսահոլովակներով: Ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու իրենց առաջընթացը ինքնագնահատման թեստերի միջոցով, հետևելու իրադարձությունների ժամանակագրությանը և օգտագործելու հարուստ բառարանը՝ ուսումնառության ընթացքը դարձնելով առավել արդյունավետ:

ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը հասանելի և մատչելի է օգտագործման համար: Ներբեռնե՛ք այն մի քանի վայրկյանում: Բաժանորդագրությունն անվճար է: