ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#2: ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ | Page 181

Հեղինակի մասին

1906-ին հիմնադրված ՀԲԸՄ-ն աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որի գլխամասը տեղակայված է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ն պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունը և ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով` ծառայելով 400,000 հայերի ամբողջ աշխարհում: ՀԲԸՄ-ի և ամբողջ աշխարհում նրա գործունեության մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք այցելել www.agbu.org.

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) (www.avc-agbu.org) հավատարմագրված առցանցկրթական ծրագիր է, որ հայագիտական առարկաներ է դասավանդում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերի շարքը հայոց լեզվի, պատմության ու մշակույթի դասընթացները ներկայացված են 7 լեզուներով` արևելահայերեն ու արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, թուրքերեն:

ՀՎՀ-ն իր գործունեությունը ծավալում է 2009-ից: Համալսարանի դասընթացները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական կրթությամբ: ՀՎՀ-ն վիրտուալ լսարաններով է ապահովում բոլոր այն ուսանողներին, որոնց համար հասանելի չեն հայկական ավանդական կրթական ծրագրերը` միաժամանակ համալրելով արդեն իսկ առկա և հասանելի ծրագրերը:

2014-ին մեկնարկած էլեկտրոնային գրքերի շարքը նշանավորում է ՀՎՀ-ի նախաձեռնած ընդլայնման նոր ուղին: Շարքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում է տնտեսությանը, քաղաքականությանը, փոփ-մշակույթին և արդի այլ թեմաների:

ՀՎՀ-ն համագործակցում է ամբողջ աշխարհում գործող կրթական հաստատությունների, համայնքների կենտրոնների և այլ կազմակերպությունների հետ, որոնք բացառիկ ներդրում են ունենում ՀՎՀ-ի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման և ծրագրի իրազեկման գործում:

Մինչ օրս ՀՎՀ-ն ուսանողներ է ունեցել աշխարհի ավելի քան 75 երկրներից` Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և Հարավային Աֆրիկայից մինչև Վենեսուելա: ՀՎՀ էլ. գրքերի ընթերցողների աշխարհագրությունն ավելի ընդարձակ է և ապահովում է տարեկան առավել քան 10.000 ներբեռնում:

Այս զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույցը`«Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը, մշակվել է Ձեր ժամանցը Երևանում և իր շրջակայքում ավելի արդյունավետ և հաճելի դարձնելու համար:

ՀՎՀ-ի թիմը ջանք չի խնայել, որպեսզի այս մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքն ընթերցողների համար ըստ հնարավորին հաճելի լինի: Մենք ուրախ կլինենք, եթե Դուք Ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին տեղեկացնեք այս էլեկտրոնային գրքի մասին:

Շնորհակալ կլինենք, եթե մեզ ուղարկեք «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի վերաբերյալ Ձեր կարծիքները և դիտողությունները՝ հետագա հրապարակումները բարելավելու և մեր բաժանորդներին այն ավելի լավ ծառայեցնելու նպատակով:

Սպասում ենք Ձեր առաջարկություններին մեր հետագա մուլտիմեդիա էլեկտրոնային գրքի թեմաների և ձևաչափերի վերաբերյալ, իսկ մինչ այդ ՀՎՀ էլեկտրոնային գրքի թիմը կշարունակի ուսումնասիրել հայկական հարուստ ժառանգությունը՝ իր ընթերցողներին նոր և հետաքրքրիր թեմաներ ներկայացնելու համար: