Արգելոցը գտնվում է Երևանից հարավ-արևելք՝ Արարատի մարզում՝ ծովի մակերևույթից 1,600-2,300 մ/5,249.34-7,545.93 ոտնաչափ բարձրության վրա: Արևորդի էկոտուրը մասնագիտացված է Հայաստանում, մասնավորապես՝ Խոսրովի պետական արգելոցում արշավների կազմակերպման գործում: Որպես տարբերակ՝ արշավը կարելի է սկսել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնում մատուցված նախաճաշով, այնուհետև այցելել Խոսրով
գյուղ, որտեղ դեռևս գտնվում են հնագույն գյուղի ավերակները: Խոսրովի պետական արգելոցը և շրջակա տարածքները հարուստ են նաև պատմական վայրերով: Գեղարդի վանքը (12-րդ դար) կամ Գառնի գյուղն՝ իր Գառնի հեթանոսական տաճարով (1-ին դար) և Գառնի ամրոցով, կարող են դառնալ դեպի Խոսրովի պետական արգելոց արշավի սկզբնակետ: Այստեղից արշավականները կարող են հասնել Հավուց Թառ միջնադարյան լքված
վանական համալիր (10-րդ դար) և Սուրբ Ստեփանոս վանք (11-րդ դար), այնուհետև վրան բացել Կերպիկենդ գյուղի ավերակների մոտ: Հաջորդ օրն արշավականները կարող են բարձրանալ դեպի Կաքավաբերդ ամրոց (10-րդ դար): Ազատ գետի ափերով քայլելով՝ կարելի է այցելել Ազատ քարայրը, որը բնակեցված է եղել միջնադարում: Արշավը շարունակվում է Դարբանդ գետի երկայնքով դեպի Խոսրով գետի հովտում գտնվող օդերևութաբանական լքված կայանը, որից հետո սկսվում է Ուրցաձոր գյուղի մոտ անտառապահների բազայի միջով ձգվող զառիվայրը:
Երբ գնալ արշավի: Կլիմա
Արշավի գնալու ամենալավ շրջանը մայիս ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածն է: Արշավը դեպի Խոսրովի պետական արգելոց կպահանջի շուրջ 4-5 օր:
Գեղարդավանք
Հեղինակային իրավունք՝ Վիգեն Հախվերդյան Haghverdyan
Կաքավաբերդ ամրոց
Կաքավաբերդ ամրոցի պաշտպանական պարիսպները և բարձր աշտարակները լավ պահպանված են: Բերդի ներսում
կարելի է տեսնել մի եկեղեցու և այլ կառույցների ավերակները, թեև
Խոսրովի պետական արգելոց