Ըստ «Աշխարհացույցի»` Մեծ Հայքը բաժանվել է 15 խոշոր նահանգների, որոնք իրենց ընդարձակ տարածքի շնորհիվ անվանվել են «աշխարհներ»։ Դրանք են` Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Կորճայք, Մոկքը, Վասպուրականը, Պարսկահայքը, Փայտակարանը, Ուտիքը, Արցախը, Սյունիքը և Այրարատը։
Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Նեմրութ լեռան շրջակայքում գտնվող հայոց աստվածների սրբավայրը
Նեմրութը լեռան (այժմ՝ Թուրքիայի Հանրապետության տարածքում՝ Վանա լճի մոտակայքում) շրջակայքում է գտնվում հայոց աստվածների սրբավայրը: Կանգնեցվել են Հին Հայաստանի գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչ Արամազդի, մայրության, բերքի և պտղաբերության աստվածուհի Անահիտի, երկնային լույսի և արեգակի աստված Միհրի, իմաստության ու գիտության աստված Տիրի և ամպրոպի, կայծակի ու քաջության աստված Վահագնի արձանները, ինչպես նաև արքայական արձաններ: Սրբավայրը կառուցվել է մեզանից ավելի քան 2000 տարի առաջ և դասական արևապաշտության հուշարձանախումբ է: Վերջինս կառուցվել է Հայկական կամ Արևելյան Տավրոսի լեռնաշղթայում ծվարած թագավորության` Կոմմագենեի արքա Անտիոքոս Ա Կոմմագենացու կողմից (Ք.ա. 70-34 թթ.): Այն կառուցվել է 2100 մ բարձրության վրա և կոնաձև է: Պարունակում է արձանախմբեր, արքայատոհմի զինանշանները` առյուծ և արծիվ, ինչպես նաև արքայի համաստեղությունը` առյուծի քանդակով:
81