ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 80

Հայաստանի հնագույն շրջանի տարածքի և վարչական բաժանման վերաբերյալ հիշատակություններ են կատարել անտիկ հունա-հռոմեական պատմիչներ և աշխարհագետներ Հերոդոտոսը, Քսենոփոնը, Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պտղոմեոսը և օտարազգի այլ հեղինակներ։

Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներում հաճախ միաժամանակ գոյություն են ունեցել երկու և երբեմն նույնիսկ ավելի հայկական պետություններ, օրինակ՝ Մեծ Հայքը (օտար հեղինակների կողմից հիշատակվող Արմենիա մայորը) և Փոքր Հայքը (Արմենիա մինոր)։ Ք.ա. 3-րդ դարի կեսերին Մեծ Հայքի թագավորությունից առանձնացավ նաև Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը, որն էլ իր հերթին բաժանվեց Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունների։

Պատմական ակնարկ

80