ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 62

Ցավոք, Հայկական լեռնաշխարհն ակտիվ երկրաշարժային գոտի է, որտեղ այսօր էլ շարունակվում են լեռնակազմական գործընթացները։ Երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել նույնիսկ 11 բալի։ Գրավոր աղբյուրներից մեզ հայտնի առաջին խոշոր երկրաշարժի մասին տվյալները վերաբերում են 341 թ.-ին։ Հայտնի են 735 թ. Վայոց ձոր գավառի Մոզ ավանի, 893 թ. Դվինի, 1045 թ. Եկեղյաց (նաև՝ Եկեղիք) գավառի Երզնկա քաղաքի, 1139 թ. Գանձակ քաղաքի, 1319 թ. Անիի, 1463 թ. Երզնկայի, 1679 թ. Գառնիի, 1779 թ. Թավրիզի, 1840 թ. Արարատի լանջին գտնվող Ակոռի գյուղի և Ս. Հակոբ վանքի, 1926 թ. Լենինականի, 1931 թ. Զանգեզուրի, 1937 թ. Երևանի, 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի, 1992 թ. Երզնկայի և 2011 թ. Վանի երկրաշարժերը։ Միայն 20-րդ դարի առաջին կեսին Հայաստանում եղել է 20 մեծ երկրաշարժ, որոնցից ամենաաղետաբերը վերը նշված 1988 թ. դեկտեմբերի երկրաշարժն է։

62

Երկրաշարժեր