54
Կլիման
Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .
Դեռևս հազարամյակներ առաջ Հայկական լեռնաշխարհում խաղողից պատրաստել են գինիներ: 2011 թ. Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հնագետները ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի դամբարանների հարևանությամբ գտնվող քարանձավներում հայտնաբերել են խաղողի մամլիչ, խաղողի կորիզների մնացորդներ, գինու կարասներ, ինչպես նաև պնակներ: Ըստ հնագետների` գինին այդտեղ պատրաստվել է ծիսակատարությունների համար: Այդ տարածքում բնակվող մարդիկ, ըստ նրանց, զբաղվել են գինեգործությամբ: Մինչ օրս հայտնաբերված գինու անոթներն ու գինու պատրաստման համար նախատեսված սարքերը հնէաբանների կողմից թվագրվել են Ք.ա. 4000 թ.: Քարանձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ: Խաղողն օգտագործվել է նաև մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության մեջ: Դեռևս վաղ շրջանի եկեղեցու պատերին հայտնաբերվել են խաղողի քանդակներ: Խաղողի քանդակներ ենք տեսնում նաև հայկական խաչքարերում: Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին ունի նաև տոն՝ Խաղողօրհնեք՝ նվիրված հասունացած խաղողի օրհնությանը: Միաժամանակ oրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը: Ըստ ընդունված համոզմունքի՝ խաղողը քաղցրանում է Խաղողօրհնեքից հետո: Շարժական տոն է, նշվում է օգոստոսի 12-18-ը՝ մերձակա կիրակի օրը: