ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 38

Արաքս (նախկինում` Երասխ) գետը հաճախ անվանել են Մայր գետ։ Այն սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից, հոսելով արևելք` խառնվում է Կուր գետին, լցվում Կասպից ծով։ Այն ունի մոտ 1000 կմ երկարություն և ամբողջապես հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով։

Եփրատ գետն ունի երկու ճյուղ՝ Արևմտյան Եփրատ և Արևելյան Եփրատ (Արածանի)։ Արևմտյան Եփրատը սկզբնավորվում է Էրզրումից հյուսիս ընկած Ծաղկավետ լեռներից, իսկ Արածանին` Ծաղկանց լեռներից։ Երկուսն էլ հոսում են արևելքից արևմուտք, Ակն քաղաքի մոտ խառնվում, հարավում միանում Տիգրիսին և լցվում Պարսից ծոց։ Պատմական Հայաստանի տարածքում Եփրատն ունի 500 կմ երկարություն։

Արարատ լեռը և Արաքս գետը (Տեսանյութ)

38

Գետեր