ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 18

Իսկ Դուք գիտե՞ք, որ . . .

Արարատ լեռը Թուրքիայի Հանրապետությունում պաշտոնապես զբոսաշրջային վայր է հայտարարվել 1982 թվականին: Արարատ լեռ բարձրանալու համար նախ պետք է ստանալ Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության թույլտվությունը:

Գերատեսչությունը զբոսաշրջիկների դիմումները ներկայացնում է Աղրըի և Իգդիրի նահանգապետներին, որոնք պետք է համաձայնեցնեն Բնապահպանության և

Անտառտնտեսության նախարարության հետ: Նախքան լեռ բարձրանալը պիտի հոգալ բոլոր անհրաժեշտ պայմանների մասին: Թուրքիայից թույլտվություն ստանալուց հետո զբոսաշրջիկները սովորաբար լեռը բարձրանում են քուրդ ուղեկցորդի օգնությամբ, որովհետև լեռան շուրջը գտնվող տարածքներում բնակվող քուրդերը շատ լավ են ճանաչում տեղանքը: Իհարկե բոլոր անհրաժեշտ իրերից առաջ յուրաքանչյուր հայ չի մոռանում իր հետ վերցնել հայկական դրոշը, որը ստիպված է պահել թուրքական կառավարությունից և հետո իրականացնել իր նվիրական երազանքը՝ հայկական դրոշը կանգնեցնել Արարատ լեռան գագաթին:

Լեռներ

18