Ավանդություն
Հայոց լեռներ
Ըստ ավանդության՝ հայոց լեռները մի ժամանակ հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցել, եղբայրները ծերացել են, սկսել են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված, տեսնելով այդ, բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում՝ լեռներ են դառնում, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Լեռներ
Լեռնաշխարհում հսկայական տարածության վրա ձգվում են Փոքր Կովկաս, Հայկական պար և Հայկական Տավրոս լեռնահամակարգերը։ Փոքր Կովկասի լեռնաշղթան սկսում է Սև ծովի ափերից՝ Բաթումի մոտից, տարածվում դեպի արևելք և հարավ-արևելք՝ Արաքս գետ` ընդգրկելով Ջավախքի, Վիրահայոց, Գեղամա, Փամբակի, Սյունյաց, Արցախի լեռները։
14