Դասընթացները հարմարեցված են անհատական ուսանողների կարիքներին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից, որպեսզի բոլորին տրվի հնարավորություն օգտվելու այս բացառիկ աղբյուրից:
Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` ՀՎՀ-ի առաքելությունն է օնլայն կրթական համայնք ստեղծել` ամրացնելով մշակութային, կրթական և սոցիալական կապերը ողջ աշխարհում:
Մինչ օրս, ՀՎՀ-ի դասընթացներին մասնակցել են մոտավորապես 3000 ուսանող ավելի քան 65 երկրներից` ստանալով հայկական կրթություն` միշտ և ամենուր:
Սույն` «Հայկական լեռնաշխարհ», էլեկտրոնային գիրքը հնարավորություն է տալիս ավելի խորը ուսումնասիրել Հայաստանին վերաբերող ամեն ինչ` մասնավորապես լեզուն, մշակույթը և պատմությունը: ՀՎՀ օնլայն դասընթացները ստեղծել են հայագիտական գիտելիքների շտեմարան բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են օնլայն կրթություն: Հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացները առավել կխորացնեն Ձեր գիտելիքները Հայաստանի և հայկական ինքնության մասին:
131