Հրատարակողի մասին
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ձգտում է լինել հայկական կրթության հեռաուսուցման առաջատար բարձրագույն հաստատությունը աշխարհում:
Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որը բոլորովին նոր մոտեցմամբ իրականացնում է իր նվիրվածությունը հայկական կրթությանը: ՀՎՀ-ի ծրագիրը նախաձեռնվել է 2004 թվականին ՀԲԸՄ Սիլիկոն Վելի մասնաճյուղի կողմից:
ՀՎՀ-ն առաջարկում է հայոց լեզվի, պատմության, հայկական մշակույթի դասընթացներ, որոնք տրամադրվում են 7 լեզուներով` արևելահայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:
ՀՎՀ-ն գործում է 2009 թ.-ից, և իր վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայկական կրթությամբ: ՀՎՀ-ն վիրտուալ լսարաններով է ապահովում բոլոր այն ուսանողներին, որոնց համար հասանելի չեն հայկական դեմ առ դեմ ավանդական կրթական ծրագրերը` միաժամանակ համալրելով արդեն իսկ առկա և հասանելի հայկական կրթական ծրագրերը:
130