ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարք Գիրք#1: Հայկական լեռնաշխարհ | Page 118

Համառոտ նկարագիր

ՀԲԸՄ ՀՎՀ հայկական մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի առաջին գիրքը՝ Գիրք 1-ը, առաջին համապարփակ էլեկտրոնային աղբյուրն է Հայկական լեռնաշխարհի մասին:

Այս հատորում ներկայացված են`

• հայկական լեռնաշխարհի ընդհանուր նկարագիրը,

• աշխարհագրական դիրքը,

• բնաշխարհը, շրջակա միջավայրը, բուսական և կենդանական աշխարհը,

• կլիման և օգտակար հանածոները,

• վարչական բաժանումը,

• պատմամշակութային հետաքրքիր տվյալներ:

Էլեկտրոնային գիրքը կարելի է դիտարկել և՛ որպես ժամանցային ընթերցանության համար նախատեսված գիրք, և՛ որպես ճշգրիտ աղբյուր՝ ակադեմիական օգտագործման համար: Պարզ և դյուրին շարադրանքը ուղեկցվում է բնաշխարհի գրավիչ լուսանկարներով, շարժական պատկերներով, հարուստ բառապաշարով և կարևոր պատմական իրադարձությունների ժամանակագրությամբ: Գրքում առաջարկվող, սակայն ոչ պարտադիր ինքնաստուգման թեստերը օգնում են ընթերցողին կենտրոնացած պահել ուշադրությունը և գնահատել իրենց առաջընթացը:

118